Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ստորանա՞լն է մեր արժանապատվությունը

Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ստորանա՞լն է մեր արժանապատվությունը
04.05.2025 | 15:02

Ըստ սույն անձի, երբ Ալիևը ծիծաղում է Նիկոլ Անհողի վրա, երբ Նիկոլը չի պատասխանում Ալիևի «հարբեցող ծաղրածու» վիրավորանքին,

երբ Նինոլը չի արձագանքում Ալիևի` Հայաստանին և հայերին ուղղված ամենանսեմացնող վիրավորանքներին,

երբ Նիկոլը գլուխը կախ կանգնում է Ալիևի և Ադրբեջանի դրոշի դիմաց,

երբ Նիկոլը լաշկամոլիկի հայացքով նայում է Էրդողանին ու Էրդողանի գիրքը սեղմում է կրծքին` դրանով շատ բարձր է պահում Հայաստանի արժանապատվությունը...

Որքան Հայաստանն Արևմուտքի դրդմամբ Նիկոլի ձեռամբ թուլանում ու ստորանում է Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ, այնքան ՌԴ-ին ավելի լավ` ավելի ստորացուցիչ պայմաններով է հետո աղերսելու Մոսկվային, որ իրեն փրկի` կրկնելով 1920-21 թվականների մեզ համար խայտառակ դեպքերը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ